• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգային երեկո

19 սեպտեմբերի, 2024
2024թ. սեպտեմբերի 19-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգային երեկո է կազմակերպել Նյու Դելիում, որին որպես գլխավոր հյուր մասնակցել է Հնդկաստանի ԱԳ պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհը:
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում ընդգծել է յուրաքանչյուր պետության ինքնիշխանության նշանակության և անկախ պետություն ունենալու համար վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կրած փորձությունների մասին, ինչպես նաև անդրադարձել՝ ապագայի երջանկության իրագործմանն ուղղված Հայաստանում հաստատված ներկայիս նպաստող պայմաններին: ՀՀ դեսպանը նաև, բարձր գնահատելով դարեր շարունակ անկախության գերակա արժեքի համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարն ու Հնդկաստանի ընթացիկ նշանակալի նվաճումները, նշել է Հայաստանի և Հնդկաստանի ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա խարսխված երկկողմ գործընկերային շփումների, առկա բազմաոլորտ համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթության մասին:
Հնդկաստանի ԱԳ պետնախարարն իր հերթին նշել է երկու երկրների բարեկամության խորը պատմական կապերի և ժողովրդավարության արժեքների երկուստեք հավատարմության, ինչպես նաև համատեղ ջանքերով երկկողմ արժեքավոր և շարունակական գործընկերությունն ամրապնդելուն ուղղված իրականացվող քայլերի մասին: Ընդգծվել է նաև Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում ունեցած բարձր տպավորությունները:
Բավականաչափ երկարաժամկետ կտրվածքով, վերջին մի քանի տարիների համար աննախադեպ համարվող ընդունելությանը, դեսպանության կազմակերպմամբ Հնդկաստանում գտնվող Լոնդոնի «Քլինգեն» կամերային համույթի կատարմամբ, գեղարվեստական ​​ղեկավար, դիրիժոր, տենոր, դաշնակահար, մաեստրո Սիփան Օլահի գլխավորությամբ, երեկոյի ընթացքում հրավիրյալների ուշադրությանն են արժանացել ինչպես Ազնավուրի, այնպես էլ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ անվանի հայ կոմպոզիտորների երաժշտական կատարումները։

https://www.facebook.com/armembind/videos/1182949789450041

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: